Երկիր. Հայաստանի բնակչությունը ծերանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը գրում է, որ ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում մտահոգիչ է, հիմնականում` ծնելիության նվազման, հասարակության ծերացման եւ միգրացիայի պատճառներով: ”Ինչպես թերթի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, պտղաբերության` ծնելիության գումարային գործակիցը 2010-ին մեկ կնոջ հաշվով կազմել է 1,55, այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է 2,1 գործակից: 65 եւ ավելի բարձր տարիքի բնակչության տեսակարար կշիռն այս պահին կազմում է 13 տոկոս: ”Ըստ ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի` եթե այս ցուցանիշը 7 տոկոսից բարձր է, ապա այդ բնակչությունը համարվում է ծերացած”,- ասաց Գ. Հայրապետյանը: Մահացության ընդհանուր գործակիցը վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում աճել է շուրջ 13.3 տոկոսով եւ 2011 թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 9.8՝ 1000 բնակչի հաշվով:  ”Զարգացման” նման տեմպերով Հայաստանի բնակչությունը 2050-ին կկազմի 2,3- 2,5 մլն”,- գրում է օրաթերթը:




Լրահոս