Հրապարակ. Ռոզա Ծառուկյանի անունը չարամտորեն հանվել է պարգեվատրվողների ցուցակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

”Հրապարակ”-ը գրում է, որ Անկախության տարեդարձի պարգևատրումների ցուցակների կազմումը տևական ժամանակ է տևել:  ”Ամիսներ շարունակ տարբեր համակարգերից թեկնածուների անուններ են պահանջել, ճշգրտումներ արել, որոշել, թե ում ինչ մեդալ ու կոչում է սազական: Բնականաբար՝ եղել են բազում անուններ, որոնց թեկնածությունը քննարկվել է, ապա մտցվել կամ հանվել վերջնական ցուցակից”,- գրում է թերթը և հավելում. ”Մեր տեղեկություններով` նախնական ցուցակներում ընդգրկված է եղել նաև Ռոզա Ծառուկյանի անունը, որը թեև բազում պարգևների է արժանացել, բայց այս անգամ էլ է ներկայացված եղել պարգևատրման, սակայն վերջին պահին, ինչ-որ մեկի թեթև ձեռքով նրա անունը հանվել է ցուցակներից, ինչը զայրացրել է Գագիկ Ծառուկյանին”:




Լրահոս