Փարաջան չկրելու պահանջը կատարող ոստիկանին դաժան ծեծի են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մուսուլմանը ծեծել է ոստիկանին, երբ վերջինս պահանջել է նրա կնոջից հանել դեմքն ամբողջությամբ ծածկող փարանջան: Ի պատասխան՝ կնոջ ամուսինը հարձակվել է ոստիկաններից մեկի վրա` նրան հասցնելով մարմնական վնասվածքներ, իսկ մյուսներին սպառնացել է սպանել, եթե նրանք բռնի ստիպեն իր կնոջը բացել դեմքը: Մուսուլման տղամարդը ձերբակալվել է. նրա դեմ մեղադրանք կհարուցվի, իսկ կինը ստիպված կլինի տուգանք վճարել փարանջա կրելու համար: Հիշեցնենք, հուլիսի 23-ին Բելգիայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում փարանջան արգելող օրենք, որը խախտելու համար նախատեսվում է մինչեւ 7 օր ազատազրկում կամ 137,5 եվրո տուգանք:




Լրահոս