Ա. Սարգսյան. Դեբիլ են արա սրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանապետն այսօր պատասխանել է ոչ միայն լրագրողների հարցերին, այլև կառավարության դիմաց հավաքված որոշ ցուցարարների, որոնք Ալիկ Սարգսյանին հորդորում էին բացահայտել կատարված մի շարք հանցագործություններ: Պատկառելի տարիքով մի կին անընդմեջ դիմում էր ոստիկանապետին և նշում, որ իր տունը թալանել են: Ի պատասխան` Ալիկ Սարգսյանն ասաց.  “Մի ձանձրացրեք ինձ դատարկ հարցերով, թույլ տվեք, որ ուրիշներն էլ իրենց խնդիրները ներկայացնեն”: Տիկինը պնդեց, որ իրեն լսեն, այնինչ, Ալիկ Սարգսյանը ջղաձգվեց ու ասաց. “Հարգելի տիկին, դուք արդեն իսկականից…. արդեն համբերությունս հատում ա: Ի՞նչ անեմ, ասեմ` ձեզ ուղարկեն այլ տեղ, որ թողեք մարդկանց հետ մի երկու բառ խոսամ: Հիմա վիրավորական բան ասեմ, կասեն… դեբիլ են, արա, սրանք, ներվայնանում եմ: Մի բանը ութ անգամ ասում ես, նորից ասում են: Ու ասում են, ընդունի քո մոտ: Ընդունեմ, որ գա, ամբողջ օրը ներվերս ուտի՞”,-գոչեց ոստիկանապետը: Աղբյուրը` mamul.am :




Լրահոս