Hurriet. Սարկոզին ամեն ինչ անում է հայկական սփյուռքի հետ մտերմանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլա Սարկոզին առանց սերտացնելու կապերը Թուրքիայի հետ անցել է սփյուռքահայության հետ կապերը վերականգնելու գործին: Այսպիսի դիտարկում է հրապարակել թուրքական “Hurriyet” պարբերականը` անդրադառնալով աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի` Փարիզում տված “Հայաստանի համար” խորագրով համերգին, որին ներկա են գտնվել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները: Համերգը նվիրված է եղել Հայաստանի անկախության 20 ամյակին:”Hurriyet”-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ֆրանսիայում ընտրության իրավունք ունեցող գրեթե 500.000 հայություն կա, իսկ սոցիալիստների ճամբարից առաջադրված նախագահի թեկնածու Ֆրանսուա Հոլանդը հայերին խոստացել է աջակցել Ցեղասպանության ճանաչման հարցում:Պարբերականի հավաստմամբ` Սարկոզին նկատել է, որ Հայոց ցեղասպանության օրնագծի հաստատմանը դեմ դուրս գալու համար, հայկական սփյուռքի հետ հարաբերությունները վաթարացել են եւ ինքը կարող է ընտրություններին մեծ ձայներ կորցնել:




Լրահոս