Ն, Փաշինյան. Մենք ուժեղ ենք ցանկացած մաֆիայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժողովուրդ, դու ամենաուժեղն ես, գիտակցիր քո ուժը,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:”Սիրելի ժողովուրդ, երկու օր առաջ ես պատիվ ունեի հյուրընկալել եվրոպացի մի լրագրողի եւ նրա հետ հետաքրքիր զրույց ունենալ”,- պատմեց Փաշինյանը։ Ըստ նրա՝ ավստրիացի լրագրողն իրեն ասել է, որ եվրոպական դիվանագիտական կորպուսի մի ներկայացուցիչ իրեն ասել է, որ Հայաստանում ժողովրդավարության ապագան մշուշոտ է, որովհետեւ Հայաստանում հաստատված մաֆիան շատ ուժեղ է: Լրագրողին Փաշինյանն ասել է, որ ինքը ավելի ուժեղ է, քան այդ մաֆիան, ինքն ավելին է, քան սուպերմենը, ինքը ՀՀ հպարտ քաղաքացի է։

“Ես ուզում եմ հավաստիանալ, որ դուք՝ բոլորդ, ձեզանից յուրաքանչյուրն այստեղ է՝ աշխարհին, ինքն իրեն ասելու, որ ինքը, հենց ինքը, ՀՀ քաղաքացին, այդ քաղաքացիների ամբողջությունը ուժեղ է ցանկացած մաֆիայից եւ ավազակապետությունից”,- հայտարարեց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ ՀՀ քաղաքացին դուրս է եկել Ազատության հրապարակ՝ սահմանադրությամբ հաստատված իր իշխանությունը հաստատելու համար:




Լրահոս