Չլռելու արժեքը. Չորրորդ ինքնիշխանություն օրաթերթ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Չենք լռելու երիտասարդական նախաձեռնությունը Չլռելու արժեքը վիդեոզրույցների շարքի շրջանակներում 4 օրաթերթի օրինակով շարունակում է հանրությանը ներկայացնել այն վիճակը, որում հայտնվել է հայկական մամուլը զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից հետո:
Այսօր ժամը 11:00-ին նախաձեռնության YouTube-ի ալիքում (youtube.com/chenqlrelu) հրապարակվել է 5 դատական գործերի մեջ ներքաշված Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ զրույցը:Այս պահին նույն հասցեով արդեն կարելի է տեղեկանալ Չորրորդ ինքնիշխանություն օրաթերթի չլռելու արժեքի մասին: Այն ներկայացնում է թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը: Չորրորդ ինքնիշխանության դեմ այս պահի դրությամբ 2 դատական հայց կա:




Լրահոս