Երեխան պետք է մոր հետ քնի մինչեվ 3-4 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երկար ժամանակ բժշկները փորձում են պայքարել այն ծնողների դեմ, ովքեր քնում են երեխաների հետ նույն մահճակալին: Փորձագետները հավաստում են, որ այդ երեւույթը մեծացնում է երեխաների մահացության վտանգը,- գրում է The Daily Mail-ը: Սակայն որոշ հետազոտողներ ճշտումներ են մցրել այս կանոնակարգի մեջ:”Երեխան պետք է քնի մոր հետ մինչեւ 3 տարեկան: Ոսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխաները, ովքեր քնում են մոր կրծքին հենված, ավելի երկար են քնում, նրանց սիրտը 3 անգամ ավելի քիչ է սթրեսի ենթարկվում:Իսկ երբ երեխան քնում է իր մահճակալում նրա ուղեղը ավելի հազվադեպ է քնի`ակտիվ եւ հանգիստ տեսակների միջեւ  անցում կատարում: Իսկ այդ անցումը կարեւոր է գլխուղեղի նորմալ զարգացման համար”:Կյանքի առաջին շաբաթում երեխայի համար քնելու կատարյալ դիրքը մոր կրծքի վրա պառկած դիրքն է, հետո երեխան մինչեւ 3-4 տարեկան պետք է քնի մոր հետ նույն մահճակալին:Մյուս կողմից, բրիտանական վիճակագրության համաձայն, երեխաների հանկարծակի մահացության անբացատրելի դեպքերի 2/3-ը տեղի է ունենում այն երեխաների հետ, ովքեր քնում են ծնողների հետ:




Լրահոս