ՀՅԴ -ն գերագույն մարմնի նոր կազմ կունենա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 26-րդ գերագույն ժողովը երեկվանից մեկնարկել է իր աշխատանքները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՅԴ ժողովի օրակարգում 2 տասնյակից ավելի հարցեր են ընգրկված՝ կուսակցության գործունեության, ռազմավարության հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ կքննարկվեն Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների առջեւ ծառացած մարտահրավերները:

Ժողովի ընթացքում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նոր կազմ կընտրվի, իսկ արդեն ժողովից հետո ՀՅԴ ԳՄ-ն քվեարկությամբ նոր ներկայացուցիչ կընտրի:

ՀՅԴ Գերագույն ժողովը կտեւի մի քանի օր, մինչեւ օրակարգն ամբողջությամբ սպառվի։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս