Գոյություն չունեցող ակադեմիայի շինարարությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տոհմատիրական Հայաստանի քաղաքական դաշտում ազգակցական կապերի հետ առնչվող բոլոր իրադարձությունները միշտ լինում են ամենահիշվողներից: Հետևաբար, ոչ ոքի հիշողության մեջ չի կարող թարմ մնացած չլինել, թե ինչպես ՕԵԿ-ական նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանը 2013-ի նոյեմբերին հրաժարվեց իր մանդատից, իսկ հետո նրա փոխարեն ՕԵԿ-ն ԱԺ բերեց Լևոն Դոխոլյանին՝ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսային:

Խաչիկ Հարությունյանի՝ մանդատից հրաժարվելն այն ժամանակ պատճառաբանվեց ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը ստանձնելով, մինչդեռ հեռանալու պահին Հարությունյանն այդ պաշտոնը դեռ չէր ստանձնել և առ այսօր հայտնի չէ, թե երբ է Խաչիկ Հարությունյանը ղեկավարելու այդ կառույցը, քանի որ, ինչպես պարզեց Armlur.am-ի նկարահամող խումբը, այնտեղ դեռ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ասել է, թե ՀԱՊԿ ակադեմիան գյություն ունի միայն թղթի և կիսակառույց շենքի ցուցապաստառի վրա:

Ափսոս էր Խաչիկ Հարությունյանի մանդատը….

Կարեն Վարդանյան

Տեսանյութը՝ ստորև.




Լրահոս