Լավրովն ու Քերրին կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է Փարիզում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման ընթացքում քննարկել Ուկրաինայում տիրող իրավիճակը. հայտնի է դարձել РИА Новости-ին ռուսական պատվիրակությունից:

Կայքը նաև հիշեցնում է, որ փետրվարի 22-ին Կիևում իշխանափոխություն տեղի ունեցավ՝ պետական հեղաշրջման համար անհրաժեշտ բոլոր նախահիմքերով: Գերագույն ռադան իշխանությունից հեռացրեց նախագահ Յանուկովիչին, փոխվեց սահմանադրությունը, երկրի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես դրվեցին Ալեքսանդր Տուրչինովի վրա և նախագահական ընտրությունների նոր օր նշանակվեց մայիսի 25-ը:




Լրահոս