Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Վ. Սարգսյանի հիշատակին (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բակո Սահակյանը մարտի 5-ին մասնակցել է հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառումներին:

Բակո Սահակյանը ներկա է գտնվել ԼՂՀ ՊԲ Վ. Սարգսյանի անվան զորամասում կազմակերպված հանդիսավոր հավաքին և հանդես եկել ելույթով:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ Վազգեն Սարգսյանը կանգնած էր հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման ակունքներում, եղել է հայոց պետականության վերականգնման առաջամարտիկներից, հայոց բանակի հիմնադիրներից և առաջին հրամանատարներից մեկը, և դեռևս կենդանության օրոք արժանացել է Սպարապետի պատվավոր կոչմանը: Նա ընդգծել է, որ Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրա պատգամների իրականացումն է, հայոց անկախ պետության շարունակական ամրապնդումը և բանակի զորացումը:

050314 VazgenSargsyani -55 (1)-Info

Այնուհետեև Պրն Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի երիտասարդության և մշակույթի պալատում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյանը նվիրված երեկոյին:

սարսյանի հիշատակ

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Հայաստանից ժամանած հյուրեր, հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:

050314 VazgenSargsyani -55 (3)-Info (1)




Լրահոս