Ինչո՞ւ բերել ծաղկեպսակը, եթե կարելի է այն ուղարկել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ 2013թ. հունվարի 28-ին էր, երբ բանակի օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանն իր շքախմբով այցելել էր Եռաբլուր, որտեղ էլ ծնվեց չարաբաստիկ «Եկել ես ստեղ, որ ինչ անես»-ը:

«Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», – ասաց գաղջից ձանձրացած ու դժգոհող Սերժ Սարգսյանը, ում նույնիսկ չհետաքրքրեց էլ, թե ինչու է իրեն մոտեցել տարեց կինը, ինչու է լաց լինում: Այդ պահին նրա մտքերն այլ տեղ էին, հավանաբար գյուղատնտեսական բնույթի մտորումների մեջ էր, թե ինչպես իրագործի թարս աճած խիարների սելեկցիայի ծրագիրը:

Այդ օրվանից հետո ՀՀԿ նախագահը իր Եռաբլուր այցելությունների հարցում առանձնապես ակտիվություն չի ցուցաբերում: Օրինակ անցած տարի `  Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը,  նա այնտեղ չէր: Այնտեղ չէր նաև այս տարի նույն օրը ՝ այսօր, թեև հունվարի 28-ին այցելել էր, սակայն այցը նախորդ տարվա նման աղմկահարույց և բեղմնավոր չէր:

Իսկ այսօր Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ ուղարկեց, այսինքն ՝  հիշեց սպարապետին, բայց գերադասեց չայցելել, հավանաբար ինչ որ բանից խուսափելու առիթ կա, կամ էլ մթնոլորտն է չափից ավելի գաղջ, իսկ գաղջը Սերժ Սարգսյանի համար չէ: Իհարկե, հնարավոր է, որ երկրի դե ֆակտո նախագահը մտավախություն ուներ, որ իր հանդեպ դժգոհություններն այնքան են շատացել, որ այլևս չէր հասցնի բոլոր իրեն մոտեցողներին հարցնել ՝  եկել են, որ ի՞նչ անեն:

«Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»-ը` տեսանյութում:

Կարեն Վարդանյան

 




Լրահոս