Մարտի 9-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ. Օրը հաջող ընթացք կունենա, եթե կարողանաք զերծ մնալ չմտածված քայլերից: Հիշեք, որ ցանկացած գործողություն պետք է կշռադատել, վատ չէր լինի հետևել փորձառու դաշնակիցների և ավագ սերնդի ազգականների խորհուրդներին: Վստահ եղեք, որ նրանք ճիշտ ուղղություն ցույց կտան:

Օրվա ընթացքում աճում է ազատության և անկախության հանդեպ ձգտումը, նշանի որոշ ներկայացուցիչներ հասկանում են, որ եկել է նախկին կապերը խզելու ժամանակը: Նոր կապեր ձեռք բերելու հարցում կարևոր է չշտապել, ոչ բոլոր մարդիկ են այնքան վստահելի, որքան ձեզ թվում է:

Ցուլ. Օրն անհանգիստ ու բարդ է, լի մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ ավելի կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ:

Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հաճախ կորցնում եք հավասարակշռությունը, գործում եք սթափ մտածողությանը հակառակ: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ կտխրեցնի: Կաճեն ծախսերը, ընդ որում դրանք դժվար թե արդարացված լինեն:

Երկվորյակներ. Այսօր շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի և ինքնուրույն գործելու համար:

Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով հետևում է ձեզ և լռում. հենց նա ձեր կյանքում կարևոր դեր կխաղա:

Խեցգետին. Այսօր հնարավոր են մասնագիտական բնույթի խնդիրներ, մանր թյուրիմածություններ, որոնք ձեզ խանգարում են ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ, դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում, ինչի արդյունքում արդիական հարցերը մնում են անպատասխան: Բարենպաստ օր է գիտաժողովներին և սեմինարներին մասնակցելու համար, կարելի է քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում: Այստեղ է, որ կարող եք լավագույնս ինքնադրսևորվել:

Առյուծ. Օրը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով, չանել ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանել լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա օրը բարենպաստ է, և դուք կարող եք դա ձեզ թույլ տալ:

Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր կազմել և զբաղվել ինտելեկտուալ աշխատանքով: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է ազգականների հետ առկա խնդիրները քննարկելու համար, դուք իրական աջակցություն կստանաք:

Կույս. Չեք կարողանում տեղում նստած մնալ, անվերջ նոր տպավորությունների, գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում, և դուք դրանք գտնում եք: Ձեզ մոտ լավ է ստացվում գրեթե ամեն ինչ, դուք հիանալի գլուխ եք հանում ձեռնարկած բոլոր գործերից, գտնում եք ոչ ստանդարտ իրավիճակների և բարդ հարցերի լուծումները: Հնարավոր են փոփոխություններ անձնական և մասնագիտական կյանքում:

Այսօր գործերը շատ են, այդ իսկ պատճառով օրվա վերջում հոգնածությունն անխուսափելի է:

Շարունակությունը՝ այստեղ։




Լրահոս