Ամենաբարձր վարձատրվող աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Հալֆի ղեկավարած ընկերությունը հարցում է անցկացրել ԱՄՆ-ում գործող 240 գրասենյակների 1000 գործատուների շրջանում և պարզել, թե որոնք են 2014 թվականի ամենաբարձր եկամուտ ապահովող մասնագիտությունները:Հարցվող ընկերությունների շրջանակը ներկայացնում է ողջ աշխատաշուկան ` սկսած ֆինանսներից, հաշվապահությունից, տեխնոլոգիաներից, իրավաբանությունից, մինչև արվեստ և զվարճանք:

Ամենաբարձր վարձատրվող մասնագիտությունների տասնյակում բոլոր աշխատատեղերն այս կամ այն կերպ կապված են ծրագրային ապահովման կամ համակարգչային գիտությունների հետ: Աշխատավարձերի աճ է սպասվում հետևյալ հինգ ոլորտներում ` տեխնոլոգիաներ ՝ 5.6%, հաշվապահություն և ֆինանսները 3.4%, կրեատիվ արվեստ և մարքեթինգ `  3.3%, վարչական և գրասենյակային աշխատանք ՝  3.3%, իրավաբանություն ՝  2.7%:

2014-ին ամենաբարձր աշխատավարձ խոստացող մասնագիտությունների տասնյակը հետևյալն է`

Տեխնիկական ինժեներ – 82.750-116.750 ԱՄՆ դոլար (8.4% աճ)

Հեռախոսային հավելվածների ծրագրավորող – 100.000-144.000 ԱՄՆ-ի դոլար (7.8% աճ)

Ծրագրային ապահովման մասնագետ – 80.250-127.250 ԱՄՆ դոլար (7.7% աճ)

Ծրագրային ապահովման ինժեներ – 89.750-137.250 ԱՄՆ դոլար (7.5% աճ)

Օնլայն հավելվածների դիզայներ – 78.000-120.000 ԱՄՆ դոլար (7.5% աճ)

Բիզնեսի զարգացման վերլուծաբան – 81.750-113.750 ԱՄՆ դոլար (7.4% աճ)

Տվյալների հավաքագրման մասնագետ – 117.750-153.750 ԱՄՆ դոլար (7.2% աճ)

Ծրագրավորող – 69.250-122.750 ԱՄՆ դոլար (7.1% աճ)

Անլար ցանցների ինժեներ – 91.500-125.250 ԱՄՆ դոլար (7% աճ)

Ցանցային ինժեներ – 86.250-124.250 ԱՄՆ դոլար (6.9% աճ)

Աղբյուրը ` forbes.am




Լրահոս