Վարդան Ղուկասյանի փեսայի գործով մեղադրյալի առողջական վիճակը վատթարացել է

Վարդան Ղուկասյանի փեսայի գործով մեղադրյալի առողջական վիճակը վատթարացել է

Այսօր armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն արդեն 24  օր է հացադուլի մեջ է: Հարություն Սարգսյանը, ով մեղադրվում է Վարդան Ղուկասյանի  դստեր ամուսնու սպանության համար, հացադուլի պատճառով առողջական վատ վիճակում է գտնվում: Նրան չեն կարողանում  համոզել դադարեցնել հացադուլը:

Ի դեպ,  վաղը հրապարակվելու  է այս գործի դատավճիռը: Եթե մեղադրյալի առողջական վիճակը չբարելավվի, ապա  նրան դատարան չեն տանի: