Դումանյանը դեմ է, որ թունդ ալկոհոլային խմիչքները գովազդվեն

Դումանյանը դեմ է, որ  թունդ ալկոհոլային խմիչքները գովազդվեն

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ երեկոյան զրույցի ժամանակ ասել է, որ դեմ է երեկոյան ժամերին  թունդ ալկոհոլային խմիչքներ գովազդելուն:

Հիշեցնենք, որ նոր օրենքով երեկոյան ժամերին հեռուստաընկերությունները կարող են թունդ ալկոհոլային խմիչքներ  գովազդել:

«Կառավարության նիստի ժամանակ ես իմ բացասական տեսակետը հայտնել եմ այդ օրինագծի վերաբերյալ, սակայն այստեղ խնդիրը դրված է տնտեսական ակտիվ գործողությունների վրա»,- ասաց Պրն Դումանյանը:

Նախարարի խոսքով ՝ այդ օրինագծի ընդունումը կարող է տնտեսական լրացուցիչ ակտիվություն առաջացնել և նոր ֆինանասկան հոսքեր նախատեսել:

Ի պատասխան այն նկատառմանը, որ չնայած նախարարի ` օրինագծի վերաբերյալ բացասական դիրքորոշմանը ԱԺ-ն ընդունեց օրինագիծը, Դերենիկ Դումանյանն ասաց.«Ես կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ իմ բացասական տեսակետն արտահայտել եմ: Թե ԱԺ-ն ի՞նչ եզրահանգում կտա, դա այլ հարց է»: