ԱՄՆ-ն Լեհաստան կտեղափոխի 12 F-16 կործանիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորրենը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ մինչև շաբաթվա վերջ ԱՄՆ -ն Լեհաստան կտեղափոխի 12 F-16 կործանիչներ և 300 զինվոր:

Ուորրենը հիշեցրել է, որ ԱՄՆ -ի այս քայլը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով, տեղեկացնում է ИТАР-ТАСС լրատվականը:

Իր հերթին Լեհաստանի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ամերիկյան կործանիչներն ու զինվորականները Լեհաստան են ժամանում ուսումնական ծրագրի համաձայն:

Կոնգրեսում ելույթ ունենալիս, ԱՄՆ -ի Պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել էր, որ հրաման է տվել Լեհաստանի տարածքում գտնվող ԱՄՆ -ի ավիաբազայում իրականացվող ամերկա – լեհական համագործակցության ընդլայնմանը:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս