Սումգաիթում «հանդուրժողականություն» են քարոզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 13 -ին Սումգայիթում անցկացվել է «Հանդուրժողականությունը որպես ադրբեջանական հասարակության կենսակերպի նորմ» թեմայով գիտաժողով, որը կազմակերպվել է Ներքին գործերի նախարարության կողմից: Առաջինը ելույթ է ունեցել քաղաքային ոստիկանության ղեկավար Սաբիխ Միրզոևը, ով խոսել է էքստրիմիզմի ու անհանդուրժողականության մասին, հաղորդում է vesti.az -ը:

Հասարակական անվտանգտության գլխավոր վարչության պետ Ռաֆիկ Գաչաևը շեշտել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ինչպես նաև խոսել է կրոնական կազմակերպությունների և պետության հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի մասին:

Վերջինս հատկապես կանգ առավ էքստրիմիզմի ու ծայրահեղականության դեմ պայքարի արդյունավետ դրույթների վրա:

 




Լրահոս