Անջելինա Ջոլին կրկին կվիրահատվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ պատրաստվում է կրկին վիրահատվել, քանի որ ծագումնաբանական թեստերը կրկին  ցույց են տվել կաթնագեղձի քաղցկեղի առաջացման հավանականություն. գրում է Entertainment Weekly հանդեսը:

«Ինձ սպասում է ևս մեկ վիրահատություն: Ուրախ եմ, որ նման որոշում եմ ընդունել: Բախտս շատ բերել է, որ այսպիսի հրաշալի բժիշկներ ունեմ»,-ասել է Ջոլին հանդեսի հետ հարցազրույցում:

Հիշեցնենք, որ 2013-ի ամռանը Ջոլին, ում մայրը 56 տարեկան հասակում մահացել է կրծքագեղձի քաղցկեղից, կրծքագեղձերի հեռացման վիրահատության էր ենթարկվել այն բանից հետո երբ բժիշկները նրա մոտ հայտնաբերել են BRCA1 գենը, որն առաջ է բերում կաթնագեղձի և ձվարանների քաղցկեղի զարգացում:




Լրահոս