Հարություն Քուշկյանը նախարար դառնալուց առաջ դուրս է եկել ԲՀԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանգրով, նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով Armlur.am-ի այն հարցին, թե ինչպես հասկանալ, որ ՀՀ-ում ԲՀԿ-ն հռչակել է իրեն ոչ իշխանական ուժ, իսկ ԼՂՀ-ում վերցնում է նախարարի պաշտոնը, ասաց.

«Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել` այն նախապես համաձայնեցնելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Armlur.am-ը փորձեց նաև հստակեցնել, թե մասնավորապես երբ է գրվել դիմումը և արդյոք այն հաստատվել է, որին ի պատասխան` Տիգրան Ուրիխանյանը ասաց.

«Նախապես քննարկվել է, և դա, բնականաբար, տեղի է ունեցել նշանակվելուց առաջ, իսկ թե որքան առաջ, երկրորդական հարց է»:

Չնայած որևէ կերպ մեզ չհաջողվեց հասկանալ, թե երբ է, ի վերջո, Քուշկյանը գրել կուսակցությունից հեռանալու պատմական դիմումը, սակայն, այնուամենայնիվ, նկատենք, որ փետրվարի 15-ին կայացած ԲՀԿ 7-րդ համագումարին մասնակցում էր նաև Հարություն Քուշկյանը:

Լիլիթ Լալայան




Լրահոս