Իրանի ԱԳ Նախարարի և Քեթրին Էշթոնի ընթրիքը հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհհամեդ Ջավադ Զարիֆի և ԵՄ -ի արտաքին գործերի և քաղաքական անվտանգության գերատեսչության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումը, որը պիտի տեղի ունենար մարտի 17 -ին, հետաձգվել է: Իրանական կողմը այս քայլով իր բողոքն է արտահայտել Էշթոնի ` Իրանի կառավարության հետ չհամաձայնեցրած ու Թեհրանում ունեցած հանդիպումների պատճառով, տեղեկացնում է իրանական Ֆարս լրատվականը:

Լրատվականի տեղեկություններով, իրանական կողմը հետաձգել է հանդիպումը, քանի որ Էշթոնը Իրան այցելության ժամանակ հանդիպումներ է ունեցել Իրանի ընդդիմության ուժերի հետ:

Աշխատանքային ընթրիքը պիտի անցկացվեր Իրանի և «վեցնյակի» ` Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկից առաջ:

 




Լրահոս