Ազգային հավաքականն ընկերական խաղ կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսական football.by-ը հայտնում է, որ 2012թ. փետրվարի 29-ին Բելառուսի և Հայաստանի հավաքականները ընկերական հանդիպում են անցկացնելու Թուրքիայում: Այս մասին հայտարարել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սաֆարյանը: Հիշեցնենք, որ 2010թ. փետրվարին Հայաստանի և Բելառուսի հավաքականները Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացրել են ընկերական հանդիպում, որում բելառուսները հաղթեցին 3:1 հաշվով:  Հայաստանի և Բելառուսի հավաքականները միմյանց հետ հանդիպել են 4 անգամ: Երկու անգամ հաղթել է Բելառուսը, մեկ անգամ” Հայաստանը, ևս մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի:  Ներկայումս Բելառուսի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ընթանում է 61-րդ տեղում:   




Լրահոս