Պատահար` գազի արտահոսքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 25-ին, ժամը 00.41-ինի ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Ադոնցի փողոցի թիվ 8/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 33TT855 և «ՎԱԶ 2106» մակնիշի  02US885 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենաների գազի արտահոսքը:
Դեպքի վայրում զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել:




Լրահոս