Այսօր Մարիոթ հյուրանոցում կայացավ «Պատասխանատու հանքարդյունաբերություն» համաժողովը բնապահպանության, էկոնոմիկայի և համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Համաժողովը չսկսված ` բնապահպանները ներխուժեցին հյուրանոցի ճեմասրահ և նախարարներին ու արտասահմանցի հյուրերին հյուրասիրեցին գետի ջրով:
«Խմեք Հայաստանի ամենամաքուր գետի ջուրը: Սրանք այն ջրերն են, որոնք ուզում ենք, որ խմեք, ամեն օր այս ջուրն ենք մենք խմում»,- գոռում էին բնապահպանները, իսկ նախարարը խորհուրդ էր տալիս բնապահպանին չհուզվել և հորդորում էր, որ իրենք խմեն: «Դուք ով եք, որ ինձ ասում եք ջուր խմի: Այ տղա հըլը մի հատ սուս մնա: Ականջներդ կկտրեմ»,- ասաց նախարարը:
Իսկ բնապահպանները շարունակում էին գոռալ` ամոթ:
Մանրամասն ՝ տեսանյութում: