Այսօր ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 26-ին ժամը 10.00-ից մինչեւ 24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի եւ նրբանցքների, Մարգարյան փողոցի 10-43 շենքերի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5 շենքերի, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 172, 174, 176, 178 շենքերի, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի, Կարապետյան, Պարսեղովի փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս