Վթար Արարատում. կա տուժող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 26-ին, ժամը 12.47-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Վայք հատվածի 79-րդ կմ-ի մոտակայքում «ԿռԱԶ» մակնիշի 446 ԼՏ 53 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ), ինչից վարորդ` 1951 թ. ծնված Ռ. Մ.-ն ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Արարատ քաղաքի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս