Ոստիկանությունը արտակարգ ռեժիմով է աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ ոստիկանները վաղ առավոտից ուշեղացված ծառայություն են իրականացնում:

Նրա խոսքերով, ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Երևանում և հանրապետության ճանապարհներին

Գիշերվանից տեղացող ձյունը բարդություններ է ստեղծել ճանապարհային երթևեկության համար. դժվարանցանելի են Երևանի փողոցներն ու մարզային ճանապարհները:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` ճանապարհային ոստիկանության, արտաքին ծառայության, ոստիկանության զորքերի ստորաբաժանումները վաղ առավոտից ուժեղացված ծառայության են անցել և´ մայրաքաղաքում, և´ մարզերում. վերահսկվում են փողոցներն ու ճանապարհները, պահակակակետեր են գործում վտանգավոր ճանապարհահատվածներում, ոստիկանները համակարգում են ճանապարհաշինական բրիգադների և ձնամաքրիչ տեխնիկայի աշխատանքը, օգնում ձյան տակ մնացած մեքենաների ուղևորներին, կազմակերպում նրանց տարհանումը, անհրաժեշտության դեպքում` մոտակա բնակավայրերում ժամանակավոր օթևանի տրամադրումը:
Ոստիկանության ստորաբաժանումների ուժեղացված ծառայությունը շարունակվում է: վարորդներին կրկին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:




Լրահոս