ԱՄՆ-ն զգուշացրել է Լիբանանին հեռու մնալ վիճարկելի ջրերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով օգնական Ամոս Հոչսթեյնը կոչ է արել Լիբանանին վիճարկելի ջրերի մեջ գազ չփնտրել, քանի դեռ ծովային սահմանները գծված չեն:

«Կարծում եմ ՝ ամենաճիշտ քաղաքականությունը կլինի վերջնական համաձայնության գալը վիճարկելի գոտիների հարցում: Լավ կլինի, եթե այդ գոտիներին ձեռք չտան, մինչ հարցին լուծում գտնելը»,- ասել է նա:

Հոչսթեյնը հավելել է, որ մի շարք նավթային ընկերություններ հայտարարել են, որ կաշխատեն միայն այն տարածքներում, որոնք հստակ Լիբանանի ջրերն են:

«Մարդիկ պետք է հասկանան, որ նավթային ընկերությունները հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսում պարզելու համար ՝ տվյալ տարածքում գազ կա, թե ոչ: Իսկ բացահայտելուց հետո, ավելի շատ են ծախսում այն հանելու համար, իսկ իրենց գումարը հետ բերելու համար, աշխատում են մի քանի տարի»,- եզրափակել է Հոչսթեյնը, տեղեկացնում է The Daily Star-ը:




Լրահոս