Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր այցելել է հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցի, որից հետո եկեղեցու բակում մասնակցել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշովի կիսանդրու բացման արարողու-թյանը: Թբիլիսիում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, որոնք առավելապես վերաբերել են Վրաստանում հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կյանքի կազմակերպմանն ու զարգացմանը, հայրենիքի հետ վիրահայ համայնքի կապերի սերտացմանը, երկու երկրների միջև սահմանային անցակետերի գործունեության բարելավմանն ու այլ խնդիրների:Պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը  Միխեիլ Սաակաշվիլիի հետ այսօր մասնակցել է հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը:Սերժ Սարգսյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և կարևորել երկու պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչների հանդիպումն ու ակտիվ համագործակցությունը՝ հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման և երկու պետությունների զարգացման տեսանկյունից: Ավարտելով պաշտոնական այցը Վրաստան՝ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:




Լրահոս