ԱՄՆ-ն քննադատում է Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն քննադատել է Ռուսաստանի վերաբերմունքն Ուկրաինայի հանդեպ՝ կապված էներգիայի մատակարարման հարցի հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Պսկին հայտարարել է, որ Ռուսաստանն էներգիայի հարցը օգտագործում է որպես «պարտադրանքի միջոց»:

Ուկրաինան այժմ վճարում է 485 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետր գազի դիմաց, որը միջինից բարձր գին է: ԱՄՆ-ն անհապաղ քայլեր է ձեռնարկում Ուկրաինային աջակցելու համար, ներառյալ՝ ֆինանսական և տեխնիկական օգնությունը»,-ասել է Պսակին:

Հիշեցնենք, որ Պուտինը վերջերս հայտարարել է, որ Ուկրաինան մեծ պարտքեր ունի, որի պատճառով Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը. տեղեկացնում է The Moscow Times-ը:




Լրահոս