Ռուսաստանի չի պատրաստվում արտահանձնել Յանուկովիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսատատանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին Ուկրաինային հանձնելու համար:

«Արտահանձնման համար որևէ հիմք չկա, նա հանցագործություն չի կատարել», – նշել է գլխավոր դատախազը, ընգգծելով, որ Յանուկովիչը հանդիսանում է «լիարժեք» լեգիտիմ նախագահ:

Չայկան նշել է նաև, որ միջազգային հետախուզման և ձերբակալման նպատակով Ինտերպոլին են փոխանցվել «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշի հետ կապված նյութերը, քանի որ Ռուսաստանը մեղադրում է նրան ծայրահեղականության մեջ:

Անցած շաբաթ Ուկրաինայի գլխավոր դատախազը կարգադրել է ձերբակալել և դատարան հասցնել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, որը կասկածվում է 2010թ. նոյեմբերից 2014-ի դեկտեմբեր Կիևի կենտրոնում զանգվածային գործողությունների ժամանակ կանխամտածված սպանությունների կազմակերպման մեջ:




Լրահոս