Ռուսաստանը Եվրոպային գազ կմատակարարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը Եւրոպային գազ կմատակարարի, և որ ԱՄՆ-ն իրավունք չունի Ռուսաստանը և Ուկրաինայի հարցում խառնվելու:

«Մենք երաշխավորում ենք, որ կկատարենք մեր պարտականությունները մեր եվրոպացի սպառողների հանդեպ»,-ասել է Պուտինը և հավելել՝ «խնդիրը ոչ թե մեր մեջ է, այլ՝ Ուկրաինայի միջոցով անվտանգ տեղափոխման»:

Հինգշաբթի օրը Պուտինը նամակ է հղել 18 եվրոպական երկրների ղեկավարներին՝ տեղեկացնելով, որ եթե Ուկրաինան չվճարի իր գազի պարտքը, որը կազմում է 2.2 միլիարդ ԱՄՆ դոլար, ապա Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը: Նա պահանջել է անհապաղ բանակցություններ և կոչ արել Եվրոպային աջակցել Ուկրաինային պարտքի վճարման հարցում, տեղեկացնում է APA-ն:




Լրահոս