Հայկական Ժամանակ. Ծառուկյանը Սարգսյանից պարզաբանում է խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է, Դուբայից վերադառնալուց հետո “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ նախագահականում բավական լարված հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: “”Մեր աղբյուրները վկայում են, որ Ծառուկյանը նախ Սարգսյանից պարզաբանում է խնդրել իր համախոհների նկատմամբ իրականացվող հետապնդումների կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ դա իրավական հարց Է, և որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Ի պատասխան Ծառուկյանն ասել է, որ իրենց կուսակցությունը մտադիր է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչին Սերժ Սարգսյանը ռեակցիա չի տվել””:  Թերթի տեղեկություններով` հաջորդ շաբաթ ԲՀԿ-ն պատրաստվում է քննարկել Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 25-ի հանրահավաքը:   




Լրահոս