1319 կին է վիրահատվել տոնական միամսյակի շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց միամսյակի առթիվ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում Երեւանի բուժհաստատություններ է դիմել 26144 կին, որոնցից 1319-ը վիրահատվել են:

Այս մասին ապրիլի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով առողջապահության վարչության հաշվետվությունը:

Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ ներկայումս հերթագրված 619 կին կա, որոնց եւս անվճար բուժօգնություն կտրամադրվի: Ամենաշատ վիրահատություններ կատարած բուժհաստատություններից Դավիթ Օհանյանը առանձնացրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն  (535 վիրահատություն), Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան (269 վիրահատություն), «Մալաթիա» եւ «Էրեբունի» ԲԿ-ները եւ այլն:




Լրահոս