ՕԵԿ-ի հայտարարությունը նաև մեզ է վերաբերում. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ փոխնախագահ, խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ news.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ կուսակցությունը կապ չունի մեր երկրում որևէ արատավոր երևույթի` թալանի, գանձագողության, կոռուպցիայի, մարդկանց հարստահարելու և նման բաների հետ:

ՀՀԿ խմբակցության  ղեկավար Գալուստ Սահակյանից armlur.am լրատվականը  հետաքրքրվեց` արդյոք ՕԵԿ-ը սրանով աննուղղակիորեն չի մեղադրում ՀՀԿ-ին այդ արատավոր երևույթների կատարման համար:

Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Հեղինե Բիշարյանի  հայտարարությունը նաև վերաբերում է մեզ»:

-Այսի՞նքն:

-Այսինքն` ինչպես ՕԵԿ-ը կապ չունի այդ արատավոր երևույթների հետ, այնպես էլ ՀՀԿ-ն:

Բայց անուղղակիորեն մեղադրանքի նման մի բան է հնչում Ձեր կոալիցիոն գործընկերոջ կողմից: 

-Ուղղվածությունը կարծում եմ ժամանակավրեպ է: Մենք նման սցենարների 1999-ից մինչև հիմա ականատես ենք եղել: Իմ տեղեկություններով, որոնք մամուլից են, այսօր ՕԵԿ-ը քաղաքական խնդիրների վերաբերյալ կանի իր հայտարարությունը և կասի իրենց վերջնական որոշումը:

-Իսկ եթե ՕԵԿ-ը և ՀՀԿ-ն կապ չունեն այդ արատավոր երևույթների հետ, ապա ո՞վ կապ ունի և ո՞վ է պատասխանատու:

-Այդ հարցադրումն ուղղեք ՕԵԿ-ին, որ ասի՝ մենք էլ պատժենք:

-ՕԵԿ-ի  այս հայտարությունը կամ նման քաղաքական կեցվածք ընդունելն ինչո՞վ է պայմանավորված: Հավանաբար, կոալիցիայից դուրս գալուց առաջ իրենց անցած ճանապարհն են վերագնահատո՞ւմ:

-Իմ տեղեկատվությունը քիչ է՝ մամուլային: Դրա համար չեմ կարող մեկնաբանել:

-Բիշարյանը նաև հայտարարել էր, որ ՕԵԿ-ը միայն լուսավոր ծրագրեր է իրականացրել: Իրոք այդպե՞ս է:

-Այդ լուսավոր ծրագրերը ՀՀԿ-ի դերակատարությամբ է եղել, հետևաբար այդ հայտարարությունը վերաբերում է նաև մեզ:

Սոնա Դավթյան




Լրահոս