Արմեն Երիցյանը, Սամվել Թադեւոսյանը եւ Սերգո Կարապետյանը դիմում են գրել ու հեռացել կուսակցությունից. «ժողովուրդ» օրաթերթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը գրում. «Երեկ ՕԵԿ գրասենյակում տված ասուլիսի ժամանակ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ իշխող կոալիցիայից դուրս գալու որոշումը ՕԵԿ քաղխորհրդում ընդունվել է միաձայն: Սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ, ինչը պարզ երեւում է քաղխորհրդի կազմից` ՕԵԿ-ական 3 նախարարներն ու ԱԺ  պատգամավորները: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկվա նիստին նախարարներ Ա. Երիցյանը, Ս. Թադեւոսյանը եւ Ս. Կարապետյանը չեն մասնակցել. հենց սկզբում դիմում են գրել ու հեռացել կուսակցությունից: Նախարարներին կոնյակի բաժակներով հաջողություն են մաղթել ու ճանապարհել: Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն էլ Հայաստանում չէ: Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը զանգահարում էր նրան, սակայն միայն օրվա վերջում հաջողվեց խոսել: Բոթոյանի խոսքերով՝ ինքը չի մասնակցել որեւէ նիստի եւ ոչնչից տեղյակ չէ. «Ես Հայաստանում չեմ, կգամ, կզրուցենք»: Այսպիսով, ՕԵԿ քաղխորհուրդը «միաձայն» որոշումը ընդունվել է  կիսաձայն` Հ. Բիշարյանի, Հ. Մարգարյանի, Լ. Դոխոլյանի, Մ. Շահգելդյանի եւ Բաղդասարյանի մասնակցությամբ:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս