Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի գավաթակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալը» հաղթանակ տոնելով կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ`  նվաճեց ֆուտբոլի Իսպանիայի թագավորական գավաթը:

Հիշեցնենք, որ եզրափակիչին չէր մասնակցում արքայական ակումբի առաջատարներից Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն առանց նրա էլ թիմը կարողացավ  2:1 հաշվով հաղթել «Բարսելոնային»:

Նշենք, որ առաջին խաղակեսն ընթանում էր հավասար պայքարով, սակայն առաջին խաղակեսի հաշիվն ավարտվեց 1:0 հաշվով` հօգուտ «Ռեալի»:

Ընդմիջումից հետո «Բարսելոնային» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն 85-րդ րոպեին Գարեթ Բեյլը երկրորդ գնդակն ուղարկեց կատալոնացիների դարպասն ու հաղթանակ պարգևեց իր թիմին:




Լրահոս