Ապրիլի 17` Ավագ հինգշաբթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավագ շաբաթը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այսերկրային վերջին օրերն են ամփոփում: Ծիսաարարողակարգային առումով ամենահագեցածը Ավագ հինգշաբթին է, հաղորդում է Qahana.am-ը։Այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Սբ Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Ոտնլվա, Յուղօրհնեք և Խավարման գիշեր (աղոթք Գեթսեմանի այգում, մատնություն, դատավարություն, չարչարանք, բանտարկություն):

Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին (ժ. 16.30-ին) մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ընթացքում օրհնվում և բաժանվում է յուղը:

Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը (սկիզբը` ժ.19.00-ին): Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, աստիճանաբար հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնի աշտանակը վառված մոմով: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Արարողությունը շարունակվում է մինչև ուշ երեկո:

Իսկ պե՞տք է արդյոք Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների թվով հավկիթ ներկել և ճաշակել:

Եկեղեցու հայրերը սովորեցնում են, որ եթե ամբողջ Մեծ պահքը պահես ամենայն խստությամբ, սակայն Ավագ հինգշաբթի ինչ-որ կերպ լուծանես այն, ապա չեղյալ կհամարվի Մեծ պահքը պահելու քո ամբողջ ջանքը:




Լրահոս