ՃՏՊ Գորիս քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 19-ին, ժամը 00.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԶԻԼ-130» մակնիշի 33 UV 528 և «ՎԱԶ-2106» մակնիշի 52 ԼՕ 511 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Հրդեհը մարվել է ժամը 00.22-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել վարորդ՝ 1988 թ. ծնված Վ. Ղ.-ն և ուղևոր Ա. Հ.-ն, ովքեր տեղափոխվել են Գորիսի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




Լրահոս