Ֆրանսիական դասական երաժշտությունից մինչև ժամանակակից երգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցներում շարունակվում են Ֆրանկոֆոնիայի ամսվան նվիրված փառատոնի ավարտական համերգ-ներկայացումները։

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ «Ֆրանսիական ներկապնակ» խորագրով համերգին։

Արամ Սուքիասյանի խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի ամսվա ընթացքում կազմակերպվող համերգները յուրօրինակ ստուգատես են մշակութային կրթօջախների համար։

Քաղաքապետի տեղակալը նաև հավելել է, որ դպրոցների այսպիսի արձագանքը Ֆրանկոֆոնիայի ամսվան վկայում է, որ Ֆրանկոֆոն քաղաքների ասոցիացիային Երևանի անդամակցությունը ամուր հիմքերի վրա է։

Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի ամփոփիչ համերգի ծրագրում ընդգրկված էին բարոկկոյից մոդեռն ժամանակաշրջանների ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, փոփ և այլ ժանրերի կատարումներ, երաժշտական պարային ներկայացումներ և այլն։

wyjkkrj

stykrsky

ws56ik

 

Համերգին մասնակցել են նաև դպրոցի՝ միջազգային ու հանրապետական մրցույթների դափնեկիր աշակերտները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս