Չինաստանում սարդ-մարդ է ծնվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանացի և մանկական առողջության Չինական Գուանջոու կենտրոնում վիրահատել են սարդ-փոքրիկին: Տղան ծնվել էր չորս ոտքով ու չորս ձեռքով: Բժիշկները ենթադրում են, որ հավելյան վերջույթնեը նրան բաժին են ընկել թերզարգացած երկվորյակից:

Երկու ոտքերի և երկու ձեռքերի հեռացման վիրահատությունը հաջող է անցել, փոքրիկի վիճակը կայուն է, թեև բժիշկները նրա մոտ հայտնաբերել են թոքաբորբ և սրտի հետ կապված խնդիրներ:

Այնպես որ, հնարավոր է՝ սա փոքրիկի վերջին վիրահատությունը չէ: Հղիության ժամանակ զարմանալի ծնունդի հնարավորության մասին ոչինչ չէր վկայում:

Համենայն դեպս, այդպես է համոզված փոքրիկի հայրը` պարոն Չանը: Նա մեղադրում է ինքն իրեն, որ քիչ ուշադրության է արժանացրել հղի կնոջը, տեղեկացնում է kp.ru-ն:




Լրահոս