Ձվերի զարդարումը բալիական ձևով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինդոնեզացի նկարիչ- գյուտարար Վայան Սադրան ձվերի պրոֆեսիոնալ նկարազարդմամբ է զբաղվում արդեն 17 տարի: Սկսել է որպես հոբբի, իսկ այժմ այդ հոբբին վերածվել է լայնամասշտաբ բիզնեսի:

Ամեն անգամ, Զատիկից մի քանի շաբաթ առաջ, Վայան Սադրան բազմաթիվ պատվերներ է ստանում: Հիմնականում պատվիրատուները Եվրոպայից են՝ Նիդեռլանդներ, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա և այլ երկրներ:

Զարդանախշված ձվերը դրվում են հատուկ հյուսված տուփերի մեջ: Վարպետը ոչ միայն զարդանախշված ձվեր է վաճառում, այլև այդ տեխնիկան սովորեցնում է նաև իր աշակերտներին:

Վայանը պատմում է, որ իր ՝ ձվերի նկարզարդմամբ զբաղվելու տարերքը սկսվեց այն ժամանակ, երբ իր զարմուհին մի քանի ձու նախշազարդել Զատկի համար: 

Նյութը պատրաստեց՝ Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս