Եթե ղեկավարվենք մարդկանց դուր եկող թեզիսներով, առաջընթաց չենք ունենա. Ս. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ Ազգային գիտությունների տարեկան ժողովի ժամանակ հորդորեց գիտնականներին կենսաթոշակային կուտակային համակարգի մասով համբերատար լինել և սպասել կառավարության որոշմանը։ Նա նշեց, որ այսօր կառավարության կայքում կլինի մի փաստաթուղթ, որը կարտահայտի նոր կառավարության վերաբերմունքն այդ հարցի վերաբերյալ։

«Կտեսնեք, որ կառավարությունն, իրոք, քայլեր է ձեռնարկում:

Ինչ վերաբերում է դժգոհություններին, եթե ՀՀ կառավարությունն ու նախագահը ղեկավարվեն մարդկանց դուր եկող թեզիսներով, մենք առաջընթաց չենք ունենա», – ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի ելույթին, ով հայտնել էր երիտասարդ գիտաշխատողների դժգոհություններն այդ հարցի վերաբերյալ։

Ակադեմիկոսը, խոսելով հայ գիտնականների աշխատավարձերի մասին, նշել է, որ հարևան երկրում՝ Թուրքիայում, գիտնականներն ավելի բարձր աշխատավարձ են ստանում, քան նախագահը, և հենց դա է ցույց տալիս երկրի վերաբերմունքը գիտության հանդեպ։




Լրահոս