Կփորձեմ գոլ խփել Ռոնալդուի համար. Բենզեմա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման անդրադարձել  է «Բավարիայի» հետ խաղին: 

«Կարիք չկա ասելու, թե  որքան կարևոր է այդ խաղը «Ռեալ»-ի համար: Պարտավոր ենք հաղթել, ընդ որում հնարավորինս խոշոր հաշվով:  Վերջին տարիներին «Ռեալ»-ը հազվադեպ է ֆավորիտի կարգավիճակ ունենում «Բավարիա»-ի հետ խաղերում:

Այս խաղը ևս բացառություն չէ, բայց դա ավելի լավ է, քանի որ թուլացնում է թիմի վրա գործադրվող ճնշումը: Հուսով եմ՝ Ռոնալդուն կկարողանա խաղադաշտ դուրս գալ: Ամեն ինչ որոշվելու է վերջին պահին: Եթե Քրիշտիանուն չկարողանա խաղալ, կփորձեմ գոլ խփել նրա համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ «Ռեալ»- «Բավարիա» խաղը կկայանա այսօր:




Լրահոս