ՔԿՀ կալանավորը փախուստի փորձ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի Նոր-Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր 31-ամյա Արմեն Մարտիրոսյանը փախուստի փորձ է արել:

Armlur.am-ին հայտնի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 11-ին ժամը 13:00-ի սահմաններում: Ոստիկանության աշխատակիցները կալանավորների փոխադրման համար նախատեսված ավտոմեքենայով Մարտիրոսյանին ուղեկցել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Կալանավորը, ազատվելով հսկողությունից, փորձել է դիմել փախուստի:

Սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է իրեն հետապնդող ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցների և դատական կարգադրիչների կողմից:

Մարտիրոսյանի մասով քրեական գործն այս պահին գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում` դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթում:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 1-ին մասի չափանիշներով:

Տաթև Հարությունյան




Լրահոս