ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատժամիջոցների նոր փաթեթ են կազմել. Օբամա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Բրյուսելը պատժամիջոցների հերթական փաթեթն են նախապատրաստել, որոնք նրանք պատրաստ են գործի դնել, եթե Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի վատանա:

Կարող են նաև տնտեսական պատժամիջոցներ կիրառվել, իսկ թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, Օբաման չի մանրամասնել:

Ամեն դեպքում, Ռուսաստանին հնարավորություն էր տրվել փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում, շեշտել էր Օբաման, տեղեկացնում է BBC-ին:




Լրահոս