Դատական համակարգն ընդդեմ Հրայր Թովմասյանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նկատում ենք, ողջ դատական համակարգը կառավարության հրաժարականից հետո բավականին ակնհայտ կերպով դուրս է եկել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի դեմ: Բանն այն է, որ ապրիլի 4-ից հետո ՀՀ արդարադատության խորհրդի բոլոր որոշումները կայացվել են ընդդեմ Հրայր Թովմասյանի:

Ըստ էության, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հատուկ հրահանգ է ստացել իր վերադասներից: Եվ այսպես, ուսումնասիրելով ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքը միայն ապրիլի 4-ից սկսած, մերժվել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից 2 դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումները:

Մասնավորապես, ըստ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքի կարճվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանի եւ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումները:




Լրահոս