Գյուղապետի կյանքը հնարավոր չի լինի փրկել. բժիշկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Ալվար գյուղի գյուղապետ Արտավազդ Մկրտչյանի վիճակը ծայրահեղ ծանր է:

Այս մասին Armlur.am-ին հայտնեց Գյումրի ԲԿ-ի բժիշկ Գաբրիել Հակոբյանը, ում փոխանցմամբ` գյուղապետի մարմնի ընդհանուր մակերեսի 90-95%-ը այրված է, ինչն անհամատեղելի է կյանքի հետ:

«Եթե հիվանդը մեր մոլորակի վրա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ունի, անգամ Ֆրանսիա էլ տեղափոխեք, չի փրկվի»,- ասաց բժիշկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր Արտավազդ Մկրտչյանն իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել Ալվար գյուղի ձորը, ինչի հետևանքով մեքենան այրվել և մոխրացել է:

Տարածված տեղեկությունների համաձայն` գյուղապետը, նախքան վթարի ենթարկվելը, իր բնակարանում կտրող-ծակող առարկայով հարվածել է կնոջը` Լուիզա Գաբրիելյանին, և հարսին` Գայանե Գոմցյանին:

Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ նրանք այս պահին գտնվում են Աշոցքի բուժկենտրոնում, և բժիշկը մեզ հայտնեց, որ պայքարում են նրանց կյանքի համար:

Տաթև Հարությունյան 




Լրահոս