«Դեմ եմ»-ին հրավիրել են կուտակայինի օրենքը վերամշակելու (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին հրավիրում է մշակելու կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը:

Քաղաքացիները ստանում են գրավոր նամակներ, որոնցում մասնավորապես ասվում է. «Խնդրին ամբողջական լուծում տալու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող դրույթներ ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին կայացրած որոշման պահանջներին համապատասխանեցնելու համար:

Ցանկության դեպքում կարող եք մասնակցել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծի վերամշակման աշխատանքներին՝ Ձեր առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարություն, կամ ՀՀ ֆինանսների նախարարություն, կամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն»,- ասվում է նամակի մեջ:

Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ որեւէ գերատեսչություն պատասխանում է «Դեմ եմ»-ի նամակներին, որոնցով քաղաքացիները պահանջում են կատարել ՍԴ որոշումը եւ չգանձել 5% պարտադիր վճարները: Նամակներ են ուղարկվել ոչ միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, այլեւ ՊԵԿ-ին, Կենտրոնական բանկին, Ֆինանսների նախարարությանն ու նախագահ Սերժ Սարգսյանին:

10177314_693276040728825_8056654863180483627_n




Լրահոս